կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-21 16:31
Հասարակություն

Պիտի ամենն ասվե՞ր` նոր ռուս արջը տեղից շարժվե՞ր

Պիտի ամենն ասվե՞ր` նոր ռուս արջը տեղից շարժվե՞ր

Մենք հանցագործին պետք է հայհոյենք, ոչ թե ռուս ժողովրդին. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց բանաստեղծ, գրականագետ Արտեմ Հարությունյանը: Ըստ նրա` բոլոր հանցանքներն էլ մարդու ուղեղի կենսաբանական ապուշությունն են, ոչ թե ռուս ժողովրդի մեղքը, չի կարելի այս ամենը շրջել ռուս ժողովրդի դեմ:

 

«Ամենամեծ ախմախությունը կլինի, եթե մեկի պատճառով հայ-ռուսական հարաբերությունները փչանան: Ռուսը մնում է մեր միակ դաշնակիցը: Հասկանում եմ` Գյումրին ավանդապաշտ, ընտանիքասեր քաղաք էր, սա բոլորիս համար ողբերգություն է, բայց, կրկնում եմ, չպետք է հակառուսական երանգներ ստանա այս ամենը»,- ասաց Հարությունյանը:

 

Նրա կարծիքով` արվածը մարդու ուղեղից դուրս է, և միակ բանը հիմա հանցագործության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելն, ու որ նա այստեղ էլ պատիժը կրի:  

 

«Այդ ճիվաղն այստեղ պետք է պատժվի, քանի որ բոլորս էլ շատ վրդովված ենք, և գոնե այսկերպ մի փոքր մեր զայրույթը կհանգստանա: Մի բան էլ` Ռուսաստանի արձագանքը, դեպքի հետ կապված, մի քիչ ուշ չեղա՞վ: Երբ մարդիկ սկսեցին ելույթ ունենալ ու զարմանալ, թե ինչո՞ւ նախագահը չի ցավակցում, ինչո՞ւ բժշկական կորպուս չի գնում օգնության, նոր միայն որոշեցին արձագանքել: Պիտի էդ ամենն ասվե՞ր` նոր ռուս արջը տեղից շարժվե՞ր»,- ասաց Հարությունյանը: