կարևոր
553 դիտում, 4 ժամ առաջ - 2025-04-30 15:37
Հասարակություն

Հայը պիտի իրա հողում ապրի, չդառնա ցիգան, որ ամեն տեղից տշեն, ասեն՝ պաշոլ․ տնտեսվարող

Տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ-ի դիմաց՝ պահանջելով վերանայել շրջհարկի բարձրացման վերաբերյալ որոշումը։

Նշենք՝ Կառավարությունը 6-ամսյա անցումային շրջան է սահմանել մինչև հուլիսի 1-ը ներառյալ։ Տնտեսվարողների խոսքով՝ հայտարարված 6-ամսյա անցումային շրջանն ուղղակի խաբեություն է, այն վերաբերվում է միայն նրանց, ովքեր հունվարի 1-ի դրությամբ հանձնել են մնացորդի ցանկ, կատարել են գույքագրում, սակայն իրենց պայքարը հենց գույքագրման դեմ է։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել է առևտրական գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի սահմանաչափը՝ 4%-ից դառնալով 9.5%։

Մանրամասն՝ տեսանյութում