կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-07 15:20
Սպորտ

«Շիրակ»-ն այսօր կվերսկսի մարզումները

«Շիրակ»-ն այսօր կվերսկսի մարզումները

 Մեկ ամսվա դադարից հետո Գյումրիի «Շիրակ»-ն այսօր՝  հունվարի 7-ին կվերադառնա արձակուրդից։ Մինչեւ հունվարի 12-ը գյումրեցիները կմարզվեն Գյումրու Քաղաքային մարզադաշտում։  Նախատեսվում է անցկացնել երեք ուսումնամարզական հավաք։ Տեղեկացնում է «Շիրակ» ակումբի պաշտոնական կայքը: 

 Արդեն Գյումրի են ժամանելու Դավիթ Մարիկյանը եւ Դրիսա Դիարասուբան։ Սերբիայում Սուրբ Ծննդյան տոներից հետո «Շիրակին» կմիանա նաեւ Միլոշ Ստամենկովիչը։ Իսկ Ժան Ժակ Բուգուին փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով ավելի ուշ կմիանա թիմին։