կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-07 11:17
Սպորտ

«Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ը չպարզեցին հաղթողին

«Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ը չպարզեցին հաղթողին
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել Մադրիդի «Ռեալ»-ի հետ:

Դիմակայության առաջին խաղում թիմերը փոխանակել են մեկական գնդակ: Խաղասկզբում Լուկասն առաջ է մղել արքայական թիմին: Կապտանռնագույնները պատասխան գոլը խփել են 57-րդ րոպեին: Աչքի է ընկել Մալկոմը:

Գավաթային դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին Մադրիդում:

Ի դեպ, մարտի 2-ին ֆուտբոլային աշխարհը ականատես կլինի հերթական Էլկլասիկոյին, այս անգամ` արդեն Լա լիգայի շրջանակում: