Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Դիլիջանի թունելից մինչև Դիլիջանի հրապարակ տանող Մ4 միջպետական նշանակության ավտոճանապարհի 84-րդ կմ-ից 97-րդ կմ հատվածում և Վանաձոր-Դիլիջան Մ8 միջպետական ավտոճանապարհի 40-42-րդ կմ հատվածում մասամբ բացակայում էին անվտանգ երթևեկությունն ապահովող ճանապարհային նշանները:
«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Աշոտ Դայան և ընկերներ» ՍՊ ընկերության կողմից նշված ճանապարհահատվածներում կատարվել են կահավորման աշխատանքներ:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով Դիլիջանի թունելից մինչև Դիլիջանի հրապարակ տանող Մ4 միջպետական նշանակության ավտոճանապարհին հիմնականում տեղադրվել են նախազգուշացնող և առավելության ճանապարհային նշաններ, Դիլիջանի օղակաձև հրապարակում` հատուկ թելադրանքի և լրացուցիչ տեղեկատվական ճանապարհային նշաններ: Վանաձոր-Դիլիջան Մ8 միջպետական ավտոճանապարհի 40-42-րդ կմ հատվածում տեղադրվել են առավելության, արգելող և հատուկ թելադրանքի ճանապարհային նշաններ: Նշված ճանապարհահատվածներում ներկվել են նաև մետաղական արգելափակոցները:
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը 16. 819. 200 ՀՀ դրամ է: