կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-20 13:02
Քաղաքական

Ինքնաթիռները հետ են գնացել

Ինքնաթիռները հետ են գնացել

Այսօր առավոտյան դեպի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան թռչող ինքնաթիռները մառախուղի պատճառով  հետ են գնացել: Մասնավորապես` Դոնի Ռոստովից ու Մինվոդիից ճանապարհված օդանավերը չեն կարողացել իջնել «Զվարթնոց» օդանավակայանում: Դոնի Ռոստովից եկող օդանավը հետ է գնացել Սոչի, իսկ Մինվոդիից եկողը՝ հենց Մինվոդի: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

 

Նա նշեց, որ տեղի ունեցածի մեջ որևէ արտակարգ բան չկա, որովհետև այդպես լինում է, երբ մառախուղի պատճառով, ցածր տեսանելիության պայմաններում նման որոշումներ են կայացվում:

 

«Օդանավերը նորից թռիչք են իրականացնելու դեպի Երևան: Ոչ մի արտակարգ բան չկա: Մառախուղը քիչ-քիչ ցվում է, թեև այս պահի դրությամբ դեռ կա մառախուղ և ցածր տեսանելիություն: Տեսանելիության նորման թռիչքների դեպքում պետք է լինի 350 մետր, իսկ այսօր առավոտյան եղել է 75 մետր: Քիչ առաջ արդեն 100 մետր էր: Օդերեւութաբաններն ասում են, որ մառախուղը կցրվի շուտով, եղանակը կկարգավորվի, և թռիչքները պատշաճ կիրականացվեն»,- ասաց Գևորգ Աբրահամյանը: