|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Հրապարակ»-ը գրում է. «Պուտինյան տխրահռչակ ակումբների «հայր», «գրիբոյեդովականներին» Հայաստան տանող-բերող Անդրանիկ Նիկողոսյանը պատրաստվում է նոր «ծրագիր» անել: Գրքերն ու տաքսիստների ռուսերեն իմացությունը Ձեզ այլևս չի՞ հետաքրքրում՝ հարցրինք նրան.«Հետաքրքրում են, հայ երիտասարդությունը պետք է անպայման տիրապետի ռուսերենին, սակայն մենք պատրաստվում ենք ռազմավարական զարգացման ծրագրեր իրականացնել... այսուհետ կենտրոնանալու ենք մարզային-գյուղատնտեսական ծրագրերի վրա. արդեն պայմանավորվածություն կա Ռուսաստանի 10 գուբերնատորների հետ, որոնք առաջիկայում կլինեն Հայաստանում՝ 15 թվին գյուղացիներին տրվող գումարի դիմաց բանջարեղեն, միրգ, ձկնեղեն արտահանելու այդ նահանգներ»: Էլ չե՞ք ուզում դառնալ նախարար, թե՞ դրա համար եք դա անում: «Ես երբեք չեմ ցանկացել»: Բա ինչո՞ւ էինք նույն ինքնաթիռով վարչապետի հետ թռչում Մոսկվա: «Մենք պատահաբար նույն ինքնաթիռում էինք հայտնվել»: Եվ պատահաբար միմյանց կողք նստել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։