Փոխարժեքներ
30 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Շատերս ենք կանխատեսել, որ մեր ջախջախված պետականության վերջին առողջ կղզյակները ենթարկվելու են ամենայն հայոց դավաճանի ու նրա ուսապարկների հարձակմանը։ Այդ կղզյակների շարքում առաջինը Դատական իշխանությունն է, որ վերջապես վերածվել է քաղաքական իշխանության իրական հակակշիռի ու զսպման մեխանիզմի։ Ինչպե՞ս է ընթանում Դատական իշխանության նկատմամբ հայոց պետականության թշնամիների «գրոհը»։ Երեք ուղղություններով․
1) Դատական համակարգը համալրում ազդեցիկ յուրայիններով՝ անկախ այդ մարդկանց համբավից։ Վառ դրսևորումը Գագիկ Ջհանգիրյանի «ուսապարկային» առաջադրումն է՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում։
2) Օրենք փոխելով՝ «անհրաժեշտ» ոլորտները հանձնում յուրային դատավորներին։ Վառ դրսևորումը Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն են, որոնք նախատեսում են ձերբակալությունների, կալանքների, խուզարկությունների քննությունը հանձնել նոր ձևավորվող «հակակոռուպցիոն դատարանին»։
3) «Անցանկալի» դատավորների գործունեության խոշորացույցով ուսումնասիրություն, և դրա արդյունքում կարգապահական վարույթների հարուցում արդարադատության նախարարության կողմից։ Արդեն սկսել են կամայական վարույթների հարուցումը երկար տարիներ առաջ կայացված դատական ակտերի վերաբերյալ։ Իհարկե, «արծրունական» քարոզչությունն այս ամենը ներկայացնելու է «կոռուպցիայի դեմ պայքարի», «ինստիտուցիոնալ բարեփոխումների» ու նման այլ զահրումարի «սոուսի» ներքո։
Բայց իհարկե բոլորիս համար էլ պարզ է, որ այդ բառակույտերը ընդամենը շղարշ են հայոց պետականության թշնամիների իրական նպատակները քողարկել փորձելու համար։ Այնուհանդերձ, մեր դատական համակարգը վստահաբար արդեն հասցրել է ձևավորել բավարար իմունիտետ՝ այս հակապետական գրոհներին դիմագրավելու համար։ Ավելին, մեր հանրության առողջ ու արժանապատիվ հատվածն էլ վստահաբար «ձեռքերը ծալած չի նստելու» և պաշտպանելու է իր պետականությունը ազգադավների ոտնձգություններից»։