|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Տաթև համայնքում «Ապրելու երկիր» խմբակցության նախաձեռնությամբ ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից՝ ավագանու նիստերից անհարգելի բացակայելու համար։
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը․
«Մայիսի 18-ին տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում «Ապրելու երկիր» և «Շանթ դաշինք ազգայնական» խմբակցության անդամների քվեարկության արդյունքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 6 անդամներ զրկվել են մանդատներից։
«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործելաոճը, որի դրսևորումները երբեմն նկատվում են նաև մեր կողմից ղեկավարվող այլ համայնքներում։
Ընտրողների կողմից ստացած ցանկացած ձայն, այդ թվում ընդդիմադիր, պետք է ծառայի համայնքին և ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությունները համայնքների կառավարմանը նպաստում է տեղական իշխանության գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև` համայնքի զարգացմանը։
Հույս ունենք, որ Տաթև համայնքում ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու նոր անդամները, որոնք արդեն ստացել են իրենց մանդատները, պատասխանատվությամբ կվերաբերվեն ընտրողների քվեներին և արագ կներգրավվեն համայնքի աշխատանքներին»։