Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա ուղերձը Դաշնային խորհրդին (այն այժմ ուղիղ հեռարձակվում է ռուսաստանյան հեռուսաալիքներով) սկսել է Ռուսաստանին Ղրիմի վերամիավորման թեմայով: Նա հայտարարել է, որ այդ որոշումը լեգիտիմ էր, նաեւ` ընդգծել, որ թերակղզին Ռուսաստանի համար ունի սրբության նշանակություն, ինչպիսին Տաճարի լեռն է Երուսաղեմում. գրում է lenta.ru-ն:
Նախագահի խոսքերով` Ռուսաստանի համար Ղրիմի վերամիավորումը առանձնահատուկ նշանակություն ունի, որովհետեւ «այնտեղ ապրում են մեր մարդիկ եւ հենց տարածքը ռազմավարական առումով կարեւոր է»: Պուտինը նաեւ հավելել է, որ Ղրիմը բազմադեմ, բայց մոնոլիտ ռուս ազգի եւ քաղաքակիրթ ռուսական պետության հոգեւոր աղբյուրն է:
ՌԴ նախագահի ուղերձը Դաշնային խորհրդին հիմնարար փաստաթուղթ է, որում ձեւակերպվում է պետության ղեկավարի դիրքորոշումը ռուսական քաղաքականության հիմնական դրույթների վերաբերյալ: