|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Վաղվա նիստում կառավարությունը քննարկելու է 80% պետական բաժնեմաս ունեցող «Գրանիտ» ընկերության լուծարման հարցը: Շենք-շինությունների ընդհանուր մակերեսը կազմում է 2709 քմ, իսկ հողամասի չափը՝ 2,9620 հա: Ընկերության հիմնական գործունեությունը եղել է քարերի մշակումը:
«Գրանիտ» ՓԲԸ-ի հիմնական միջոցների կազմում հաշվառված են 1982 թվականի հնամաշ քար կտրող և վերամշակող սարքավորումներ: Կառավարության հիմնավորման մեջ նշված է, որ ընկերության արտադրանքը մրցունակ չէ այսօրվա շուկայում, ինչի պատճառով «Գրանիտ» ՓԲԸ-ն տարիներ շարունակ գործունեություն չի ծավալում: