|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
«Հարավային հոսք» նախագիծը փակելու վերաբերյալ` Ռուսաստանի որոշումը ՌԴ-ի վրա գործադրված ճնշումների հետևանքն է: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Մարկ Ստրոհը. գրում է РИА Новости-ն:
«Այդ հաղորդագրությունները վկայությունն են այն բանի, որ Ռուսաստանին մի շարք գործոններ են ճնշում, ներառյալ` պատժամիջոցները, նաեւ` որ եվրոպական երկրները ջանքեր են գործադրում շուկայական ռեֆորմներ իրականացնելու ուղղությամբ եւ ցանկանում են նվազեցնել Ռուսաստանի` գազը որպես զսպման գործիք կիրառելու հնարավորությունները»,- ասել է պաշտոնյան: