ԵՄ-ն միշտ պատրաստ է քննարկել «Հարավային հոսք» նախագծի ապագան, այդ թվում՝ Բեռլինում սեպտեմբերի 26-ին նախատեսված եռակողմ խորհրդակցությունների շրջանակներում: Այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատարի մամուլի քարտուղար Մարլին Հոլզները. հայտնում է Свобода-ն:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ենթադրվում է, որ Բեռլինում հանդիպման շրջանակներում կքննարկվի Ուկրաինա գազամատակարարման հարցը:
«Եթե հարց բարձրացվի «Հարավային հոսք»-ի մասին, ապա մենք կկարողանանք այն քննարկել»,- ասել է Հոլզները: