|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեկ երեկոյան` ժամը 20-ի սահմաններում, ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներից մեկի արձակած կրակոցից զոհված հայկական բանակի մայոր` 1972 թվականին ծնված Սարգիս Աբրահամյանը Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ էր:
Armlur.am-ի հետ զրույցում Ծովինարի համայնքապետ Մհեր Մարտոյանը հայտնեց, որ մայոր Աբրահամյանը 20 տարի է` ծառայության մեջ էր և սեպտեմբերից պետք է թոշակի անցներ: Մեկ տարի առաջ Սարգիս Աբրահամյանը կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ տեղափոխվել էր Քարվաճառ, իսկ ծնողներն ու հորեղբայրները շարունակում են Ծովինարում բնակվել: «3 անչափահաս երեխա ունի՝ 2 տղա, 1 աղջիկ: Մեծը 15 տարեկան է: Հանգիստ բնավորությամբ, հայրենիքին նվիրված մարդ էր, ում կորուստը ողջ գյուղի համար է մեծ վիշտ: Բոլորս ենք սգում նրա մահը: Վերջին շրջանում Սովետաշենում էր ծառայում: Մեկ տարի է` Քարվաճառ էին տեղափոխել»,- պատմեց գյուղապետը:
Շարունակությունն՝ այստեղ: