կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-12 09:04
Քաղաքական

Գալիք ճգնաժամը Հայաստանի համար կլինի շատ խորը և ցավոտ. «Հայկական ժամանակ»

Գալիք ճգնաժամը Հայաստանի համար կլինի շատ խորը և ցավոտ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակը» գրում է «2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի «պատմությունը» ուսումնասիրելով կհայտնաբերենք, որ այդ ճգնաժամը Հայաստանին հարվածեց հիմնականում երկու «կետերից»:

 

Դրանք էին գունավոր մետաղների գների կտրուկ նվազումը (Օրինակ՝ պղնձի մեկ տոննայի գինը նվազեց երեք անգամ 9 հազար դոլարից հասնելով 3 հազարի) և Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների նվազամը (դրանք նվազեցին մոտ 40 տոկոսով: Հենց այս երկու հարվածների հետևանքով մեր տնտեսությունը 2009–ին, պաշտոնական տվյալներով, գրանցեց մոտ 15 տոկոս անկում: Առավել ուժեղ հարվածը, իհարկե, ռուսական տրանսֆերտների նվազումն էր: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանից Հայաստան գումար էր գալիս և հիմա էլ գալիս է ոչ միայն բանկային համակարգով, ապա թերստացումը կարող է հասնել մինչև 1 միլիարդ դոլարի: Իսկ դա մեր պետական բյուջեի կեսն է։

 

Ռուսաստանից եկող տրանսֆերտների նվազման պատճառներից մեկը ռուբլու արժեզրկումն էր: Մեկ դոլարի գինը 2008-ի դեկտեմբերին հասավ 33 ռուբլու տարեսկզբի 24 ռուբլու դիմաց: Արժեզրկումը կազմեց շուրջ 37 տոկոս: Հիմա ռուսական ռուբլու արժեզրկման ցուցանիշը գրեթե նույնն է՝ 35 տոկոս: Եվ ուրեմն, այս վիճակագրությունը հաշվի առնելով՝ կարելի է կանխատեսել, որ գալիք ճգնաժամը իր խորությամբ ավելի պակաս չի լինի, քան 2008-2009 էր: Այսինքն կլինի շատ խորը ու ցավոտ:

 

Հիմա երկրորդ հարցը, իսկ ե՞րբ ճգնաժամը կհասնի Հայաստան: Ռասաստանից եկող մասնավոր տրանսֆերտների շոշափելի նվազում արձանագրվեց միայն հոկտեմբերից սկսած: Այսինքն ռուբլու արժեզրկման ազդեցությունը տրանսֆերտների ծավալի վրա զգացվամ է 3 ամիս անց միայն: Այս անգամ ռուբլու արժեզրկումը սկսել է սեպտեմբերի կեսերին Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցների մեկնարկից անմիջապես հետո:

 

Գումարում ենք երեք ամիս, և ստացվում է, որ տրանսֆերտների շոշափելի նվազումը, այդ հաշվարկի համաձայն, կսկսվի դեկտեմբերի կեսերից: Եվ ուրեմն, եթե այս զուգահեռները հիմնավոր են, ապա շուրջ մեկ ամսից Հայաստանում արդեն կարձանագրվի մասնավոր տրանսֆերտների կտրուկ անկում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այսինքն եթե անցած տարվա դեկտեմբերին ՌԴ-ից Հայաստան է եկել մոտ 160 միլիոն դոլարի տրանսֆերտ, ապա այս տարի այդ ցուցանիշը կարող է կազմել, ասենք, 110-120 միլիոն դոլար լավագույն դեպքում»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։