Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, խոսելով այն մասին, որ իր անունն է շոշափվում` որպես փոխվարչապետի թեկնածու, պատասխանեց. «Ո՞վ է շոշափում, դուք եք շոշափում, ինձ էլ հարցնում եք: Պետք չի շոշափել: Ցանկացած պետական պաշտոն ցանկության խնդիր չէ: Փոխվարչապետի պաշտոնը պետության կարևորագույն պաշտոններից մեկն է: Ում նշանակեն, պետք է աշխատի: Իմ նշանակման հետ կապված քննարկումներ չեն եղել, եթե առաջարկեն` կզրուցենք»:
Հարցին` եթե «սուպերնախարարը» չիրականացնի իր առջև դրված խնդիրները` տնտեսական աճի մասով, պատրա՞ստ է հրաժարական ներկայացնել, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Շատ եք հարցնում` հրաժարականի հետ կապված: Հրաժարական տալու համար էլ բավարար պայմաններ են պետք , հրաժարական տալը, հավատացեք, հեշտ գործ է: Պետք է մտածենք, որ դժվարությունները հաղթահարելի են, թե չէ` հրաժարական տալ-չտալը հարցի պատասխան չէ»: