Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ապրիլի 22-ին Հայանիստ գյուղում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2018 թվականի ապրիլի 22-ին Մասիս բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ աջ սրունքի փափուկ հյուսվածքներ թափանցող հրազենային վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչը՝ ծնված 21.03.1958թ.:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 60-ամյա բնակիչը հրազենային վնասվածքն ստացել է Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որտեղ մի շարք բնակիչներ մասնակցել են բողոքի ակցիային, փակել ճանապարհը։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ապրիլի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվել անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողություններ՝ վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ, հարցաքննվել տարբեր անձինք։
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել հրազեն կիրառած անձի ինքնության վերաբերյալ, ով ևս Մասիս քաղաքի բնակիչ է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018 թվականի մայիսի 17-ին որոշում է կայացվել՝ Մասիս քաղաքի բնակչին՝ Ս.Կարապետյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:
Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։