կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-04 13:35
Հասարակություն

Ձեր գործունեությունը նպատակաուղղված է եղել ավանդական քրիստոնեական արժեքների սերմանմանը. վարչապետը՝ կաթողիկոսին

Ձեր գործունեությունը նպատակաուղղված է եղել ավանդական քրիստոնեական արժեքների սերմանմանը. վարչապետը՝ կաթողիկոսին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ

 

Վեհափա՛ռ Տեր, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գահակալության 15-րդ տարեդարձի առթիվ: Մենք բարձր ենք գնահատում Հայ Առաքելական Եկեղեցու և անձամբ Ձեր ավանդը մեր ժողովրդի ազգային ինքնագիտակցության պահպանման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման գործում:

 

Ձեր գործունեությունն այս 15 տարիների ընթացքում նպատակաուղղված է եղել ավանդական քրիստոնեական արժեքների սերմանմանը և քրիստոնեական ընկալումների ամրապնդմանը մեր ժողովրդի առօրյա կյանքում: Դուք դա կատարել և շարունակում եք կատարել անմնացորդ նվիրումով և Ձեզ բնորոշ հատուկ նախանձախնդրությամբ:

 

Կրկին շնորհավորելով Ձեզ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, արևշատություն և Ձեր բոլոր նվիրական իղձերի իրականացում՝ ի բարօրություն հայ ժողովրդի և ի շահ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: