|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Մանուկյանին` ազատազրկման վայրում գտնվող անձին ազատելու պատրվակով նրա մորից խարդախությամբ գումար հափշտակելու համար:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն` Մանուկյանը, չունենալով փաստաբանի արտոնագիր, քաղաքացուհուն ներկայացել է որպես փաստաբան և «Սևան» ՔԿՀ-ում ազատազրկման մեջ գտնվող նրա որդուն ազատելու պատրվակով, նրա վստահությունը չարաշահելով, 2014թ. փետրվար- ապրիլ ամսիներին վերցրել է ընդհանուր առմամբ` 6.700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, սակայն որևէ իրավաբանական ծառայություն չի մատուցել: Նշված գումարից 1.500 ԱՄՆ դոլարը վերադարձրել է տիկնոջը, իսկ գումարի մյուս մասը` 5.200 ԱՄՆ դոլարին համարժեք գումարը, հափշտակել։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: