|
Փոխարժեքներ
02 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.82 |
| EUR | ⚊ | € 409.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3483 |
| GBP | ⚊ | £ 479.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.36 |
Դոմինիկյան Հանրապետության Պունտա Կանա միջազգային օդանավակայանում թմրանյութերի դեմ պայքարող ոստիկանները 40-ամյա իսպանացի կնոջ ստամոքսում 55.000 եվրո են հայտնաբերել: Այդ մասին հայտնում է dailytimes-ը: Բացի 55.000 եվրոյից, նա ճամպրուկում թաքցրել է նաև 54.602 եվրո:
Թմրանյութերի վերահսկման գործակալության խոսնակ Դարիո Մեդրանոն հայտնել է, որ նախօրոք տեղեկացել են կնոջ ժամանման և ստամոքսում պահված 16 պարկերի մասին, որոնք ավելի պարզ երևացել են ռենտգեն հետազոտության ժամանակ։
Ոստիկանները չեն բացառում, որ գումարը կապված է թմրանյութերի հետ: