Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
7 տարի առաջ այս օրերին Արցախի Պաշտպանության բանակի ուժերը վնասազերծեցին Քարվաճառի շրջան ներխուժած ադրբեջանական դիվերսիոն խմբին: Նույն թվականի հուլիսի 4-ին նրանք առեւանգել էին անչափահաս Սմբատ Ցականյանին, որի մարմինը՝ հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների միջեւ ընկած անտառային հատվածում:
Պաշտպանության բանակը երկու դիվերսանտի էր ձերբակալել՝ Իլհամ Ասկերովին, որին արցախյան դատարանը դատապարտել էր ցմահ ազատազրկման, եւ Շահբազ Գուլիեւին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առեւանգման եւ սպանության համար: Եվս մեկ դիվերսանտ, որը Քարվաճառում սպանել էր մայոր Սարգիս Աբրահամյանին ու ծանր վիրավորում հասցրել նրա կնոջը, սպանվել էր Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից:
Ադրբեջանական կողմը տարիներ շարունակ պնդում էր եւ ամեն ջանք գործադրում արցախյան դատարանի որոշմամբ դատապարտված դիվերսանտներին Ադրբեջան վերադարձնելու համար, բայց՝ ապարդյուն: 2020 դեկտեմբերի 14-ին դիվերսանտներն ազատ արձակվեցին եւ վերադարձվեցին Ադրբեջանին, ինչի դիմաց ադրբեջանական կողմը 44 հայ ռազմագերու ազատ արձակեց: