|
Փոխարժեքներ
03 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.96 |
| EUR | ⚊ | € 433.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6804 |
| GBP | ⚊ | £ 497.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2014 թ. մայիսի 14-ին ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու գործով կալանավորված Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը, Դիլյամ Գարդաշխան օղլի Ասկերովը հայ փաստաբան ունեն: Նա ԼՂՀ փաստաբան Արկադի Իսրայելյանն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց, որ հանդիպել է ադրբեջանցի դիվերսանտների հետ, սակայն նախաքննության գաղնիությունից ելնելով չցանկացավ հանդիպումից մանրամասներ ներկայացնել:
Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էին ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման աշխատանքները: Իդեպ, առաջնորդվելով Ժնեւյան կոնվենցիայի դրույթներով` ԼՂՀ իշխանությունները միակողմանի կարգով պատրաստակամություն հայտնեցին հանձնել դիվերսիոն գործողությունների ընթացքում փոխհրաձգության ժամանակ սպանված Հ. Հասանովի դին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: