|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Քոբանիում զոհվել է ԻՇԻՊ-ի դեմ պայքարող երիտասարդ լրագրող Հաքան Չելիքը:
Ըստ T24-ի՝ ավարտելով Ստամբուլի համալսարանի լրագրության բաժինը` Չելիքը, որպես պրակտիկանտ, աշխատանքի է ընդունվել Bianet կայքում: Այդ ընթացքում նա լուսաբանել է Հրանտ Դինքի սպանությունն ու ուսանողական տարբեր ցույցեր: Պրակտիկայի ավարտից հետո մասնագիտությամբ աշխատանք չգտնելու պատճառով ընդունվել է աշխատանքի՝ որպես վաճառող:
Մեկ ամիս առաջ Քոբանի մեկնելու համար տնից հեռացած երիտասարդ լրագրողը զոհվել է հոկտեմբերի 20-ին՝ ԻՇԻՊ-ի հարձակումների ընթացքում:
Չելիքի հուղարկավորման արարողությունը կկայացնա Կ.Պոլսում: