Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի կողմից պաշտոնեական պարտականությունները պատշաճ չկատարելու համար: Ստացված նյութերի համաձայն` Մեղրիում իրականացվող ինքնակամ շինարարությունը կասեցնելու պարտականությունը քաղաքապետը չի կատարում, ինչի կապակցությամբ քննություն է սկսվել:
Yerkir.am-ը փորձեց զրուցել քաղաքապետի հետ, սակայն տեղեկացանք, որ նա գործուղման մեջ է և վաղը նոր կվերադառնա Մեղրի:
Մեղրիի քաղաքապետարանում էլ հանկարծակիի եկան` նշելով, որ չեն հասկանում` ինչ է կատարվում, ով է նման նյութեր տրամադրել քննչական մարմնին:
«Կասեցնում ա, բողոքում են, չի կասեցնում, գործ են բացում»,- զարմանք հայտնեց մեզ հետ զրուցող` քաղաքապետարանի աշխատակիցը:
Նշենք, որ նախքան քաղաքապետ դառնալը Արշավիր Հովհաննիսյանն անհատ ձեռներեց է եղել և որևէ կուսակցության չի հարել, սակայն 2012-ի սեպտեմբերի 9-ի ընտրություններում Մեղրու նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սերգեյ Հայրապետյանի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորդորով, անդամագրվել է ՀՀԿ-ին: