Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեղրիի քաղաքապետի փաստաբան Գայանե Պապոյանը դատարանի նախագահին ուղղված իր գրության պատասխանը ստացել է: Այս մասին Պապոյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում:
Ըստ նրա՝ պատասխանից պարզ է դառնում, որ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իր կողմից ներկայացված բողոքի քննարկումը դատարանի նախագահի կողմից է մակագրվել դատավոր Մանվել Շահվերդյանին, այսինքն՝ էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրություն չի եղել։
«Սա ողջամիտ ենթադրություն է տալիս կարծիք ձևավորելու առ այն, որ սա ուղղակի քաղաքական պատվեր է, և հենց դատավոր Շահվերդյանը պետք է քննարկի Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության հարցը։ Սա բավարար հիմք է անվստահության համար՝ ինչո՞ւ հենց դատավոր Մանվել Շահվերդյանը, ով, ըստ մամուլում առկա տեղեկությունների, հայտնի է որպես «իշխանության սրտի դատավորներից մեկը», ինչպես նաև հանրային և քաղաքական գործիչների մասով «անհիմն կալանքեր տվող դատավոր»։ Արդեն առավել քան պարզ է, թե երեկ դատավոր Շահվերդյանն ինչու դատական նիստ չհրավիրեց՝ անհապաղության սկզբունքից ելնելով։
Այսօր՝ ժամը 15։00-ին, ծանուցվել ենք մասնակցելու քննչական գործողության։ Ես ենթադրում եմ, որ այդ ժամին մեղադրանք է առաջադրվելու, և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվելու դատարան, և քանի որ ձերբակալման իրավաչափությունը քննարկելու մասին բողոքը մակագրվել է Շահվերդյանին, բնականաբար, կալանավորման միջնորդությունը ևս կքննարկի Շահվերդյանը։
Զերծ մնալով վերացական դատողություններից՝ ես ընդամենը հորդորում եմ պարոն Շահվերդյանին ցուցաբերել բացառիկ սկզբունքայնություն և արժանապատվորեն իրականացնել իր հիմնական առաքելությունը, այն է՝ արդարություն»,- գրել է Գայանե Պապոյանը: