|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հոկտեմբերի 20-ին` ժամը 01.00-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի հին շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 33 LV 539 և «ԳԱԶ-3110» մակնիշի 18 ԼՏ 848 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ուղևորը` 1997 թ. ծնված Ա. Հ.-ը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել է Հրազդանի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը: