|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՌԴ ԿԸՀ-ն դիմել է ԱՄՆ պետդեպարտամենտին և անձամբ Ջոն Քերինն անսովոր առաջարկով. հայտնում է Дни.ру-ն: ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովի հանձնարարականով՝ ԱՄՆ պետդեպարտամենտին հարցում է ուղարկվել, որում ռուսական կողմը հետաքրքրվում է՝ ընդունո՞ւմ է, արդյոք, ԱՄՆ-ը Աստրախանի շրջանի Վոլգո-Կասպիյսկ գյուղում անցկացված ընտրությունների արդյունքները:
Այդ քայլն արվել է ի պատասխան ԱՄՆ-ի՝ ՌԴ սուբյեկտներում ընտրությունները գնահատելու փորձերին: Բանն այն է, որ ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Ղրիմում անցկացված տեղական և մարզային ընտրությունները:
Նշենք որ հարցման մեջ կիրառվել են պաշտոնական ոճին չհամապատասխանող ձևակերպումներ: Օրինակ՝ «բարեհաճեք տեղեկացնել մեզ` ճանաչո՞ւմ է տվյալ ընտրությունների արդյունքները ԱՄՆ ղեկավարությունը».
Հարցումը՝ ստորև:
