Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանի հետ Հայաստանի ինտեգրման մոլի ջատագով` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը հստակ պատասխաններ չունի վաղը Մինսկում ստորագրվելիք ԵՏՄ անդամակցության պայմանագրի և Հայաստանի ու Արցախի միջև մաքսակետի տեղադրման հավանականության մասին:
Yerkir.am-ի հարցին` կստորագրվի՞ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, թե՞ դարձյալ կհետաձգվի, Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Ես ինֆորմացիային չեմ տիրապետում, իսկ, չտիրապետելով ինֆորմացիային, նման լուրջ հարցի շուրջ ինչ-որ կարծիք հայտնելը, գտնում եմ, որ սխալ է»:
Մաքսակետի վերաբերյալ հարցին էլ պատգամավորն այսպես պատասխանեց. «Մենք պետք է արծարծենք այնպիսի հարցեր, որոնք բխում են ՀՀ և ԼՂՀ շահերից: Ձեր հարցը չի բխում այդ շահերից, ուստի ձեռնպահ եմ մնում պատասխան տալուց»:
Դիտարկմանը, որ շատ հավանական է` Ղազախստանի նախագահ Նազարբաևը համառի մաքսակետի տեղադրման հարցում, փորձելով սիրաշահել Ադրբեջանին, Արտաշես Գեղամյանը պաատասխանեց. «Զանգ տվեք Այիմդոս Բոզժիգիտովին` դեսպանին, ինքը ձեզ կասի»: