|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-12-ը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ: Վաշինգտոնում վարչապետը կմասնակցի Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին:
Նախատեսված են երկկողմ հանդիպումներ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և միջազգային ֆինանսական այլ կառույցների ղեկավարների հետ: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ դեսպանությունում կմասնակցի Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ընդունելությանը: Վարչապետը կհանդիպի նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: