|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ԻԿԱՕ) զգուշացնում է չշահարկել Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառները մինչեւ հետաքննությունն ավարտվելը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Կազմակերպության ղեկավարությունն ընդգծում է այդ ողբերգության շահարկումից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը մինչեւ հետաքննության ավարտը՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա) 13-րդ Հավելվածին համապատասխան»,- ասվում է ԻԿԱՕ-ի տարածած հայտարարությունում։
«ԻԿԱՕ-ն կապ է պահպանում համապատասխան պետությունների հետ եւ նրանց օգնություն կցուցաբերի, եթե դիմեն այդ հարցով»,- ավելացրել են կազմակերպությունում։
ԻԿԱՕ ղեկավարությունը ցավակցություն է հայտնել աղետի առիթով։
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Կիեւ թռչող Boeing 737-800-ը կործանվել էր Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, չորեքշաբթի առավոտյան։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 176 մարդ՝ 167 ուղեւոր Իրանից, Ուկրաինայից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից եւ Աֆղանստանից, եւ անձնակազմի ինը անդամ։