Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում Հիմնադրամների ընդհանուր մեջլիսը 42 հազար քմ տարածք հանձնել է Սբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամին:
Ըստ Haberler-ի՝ տարածքն ընդգրկում է Զեյթինբուրնու համալիրը: Զեյթինբուրնուի քաղաքապետարանը դեմ է դուրս եկել որոշմանը եւ դիմել դատարան` պնդելով, որ ապօրինաբար է տարածքը հայկական հիմնադրամին հանձնվել:
Սբ Փրկիչ հիվանդանոցի տնօրեն Պետրոս Շիրինօղլուն հայտնել է, որ դատն ավարտվել է հօգուտ հիմնադրամի: «Այդ որոշման մասին դեռ 3 տարի առաջ անձամբ զրուցել եմ Էրդողանի հետ, որի հրամանով 2 հազար քմ տարածքը հանձնվել էր հիմնադրամին: Նա ասել էր՝ «գիտեմ, որ տարածքը ձեզ է պատկանում»: Սակայն Զեյթինբուրնու քաղաքապետարանի հետ կոնֆլիկտը տեղափոխվել էր դատարան, և Հիմնադրամների ընդհանուր մեջլիսի որոշումը հօգուտ մեզ էր: Զեյթինբուրնուի քաղաքապետարանը 60 օրվա բողոքից հետո դարձյալ բողոքել էր այս որոշման դեմ, որից հետո, դատարանի վերջնական որոշմամբ, մեզ է հանձնվել 42 հազար քմ տարածք: Հավատում էի, որ դատարանը արդար որոշում կկայացնիր» ,- ասել է հայկական հիմնադրամի տնօրենը:
Շիրինօղլուն պատմել է նաև, որ Զեյթինբուրնուի համալիրը 1869-1955 թվականներին գնել է հայկական ծագումով օսմանյան քաղաքացի Սարգիս Գյուլբենկյանն ու այն նվիրել Սբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամին:
Հայկական հիմնադրամին հանձնված տարածքը կշահագործվի ամենանպաստավոր կերպով՝ որպես առևտրի կենտրոն կամ որպես հյուրանոց: