Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ավարտվել է լողի Եվրոպայի վարկանիշային առաջնությունը:
Հայաստանն առաջնությանը ներկայացել էր երեք լողորդով՝ Վահան Մխիթարյան, Մոնիկա Վասիլյան և Վլադիմիր Մամիկոնյան:
50 մետր ազատ ոճում Վահան Մխիթարյանը ցույց տվեց 23.67 վրկ արդյունք և 70 լողորդների մեջ զբաղեցրեց 57-րդ տեղը: 50 մետր դելֆին լողաձևում Մխիթարյանը գրանցեց 26.51 վրկ արդյունք և 62 մասնակիցների մեջ զբաղեցրեց 60-րդ հորիզոականը: 100 մետր ազատ ոճում հայ լողորդը 88 մարզիկների մեջ 83-րդն էր (53.12): Հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Վլադիմիր Մամիկոնյանը 50 մետր ազատ ոճում 66-րդն էր՝ 24.26 վրկ արդյունքով, իսկ 100 մետր ազատ ոճում հայ մարզիկը զբաղեցրեց 85-րդն հորիզոնականը (53.76):
Մոնիկա Վասիլյանը 50 մետր ազատ ոճում գրանցեց 27.25 վրկ արդյունք և 62 մասնակիցների մեջ զբաղեցրեց 55-րդ տեղը: 200 մետր ազատ ոճում Վասիլյանը 62 մասնակիցների մեջ նախավերջինն էր՝ 2:12.80 արդյունքով:
Հայ մարզիկներին Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել չհաջողվեց:
Առաջնությունը կայացել է մայիսի 9-22-ը: