|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնելուն տրվել է մեկ ամիս ժամանակ. հավակնորդները հայտերը կարող են ներկայացնել հուլիսի 25-ից մինչեւ օգոստոսի 25-ը: Իսկ ռեկտորի մրցույթը երկու բուհերի դեպքում էլ տեղի է ունենալու սեպտեմբերի 3-ին, ժամը 11-ին` յուրաքանչյուրն իր հաստատության շենքում:
Նախնական տվյալներով` կոնսերվատորիայի ռեկտորի հավակնորդ են ռեկտորի պաշտոնակատար Շահեն Շահինյանը եւ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի որդին` Ռուբեն Տերտերյանը:
Ճարտարագիտականի դեպքում հիմնական հավակնորդը ԿԳ փոխնախարար, ՀՀԿ-ական Արա Ավետիսյանն է: Սակայն երեկ նոր անուն էր շրջանառվում` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արա Գյուրջյանի անունը: