կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-12 17:31
Քաղաքական

Բասկերի խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը

Բասկերի խորհրդարանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը

2014 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ուրբաթ օրը, Բասկերի խորհրդարանը փաստաթուղթ է ընդունել, ըստ որի` աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը:

 

Դրան նախորդել են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» /ՀԵԲ/ կազմակերպության նախաձեռնությամբ տարածաշրջան իրականացված պաշտոնական այցերը և ՀԵԲ-ի կոնտակտային ցանցի աշխատանքները: Բասկերի խորհրդարանի՝ այսօր ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին` անկախ ստեղծված բարդ իրավիճակից:

 

Այն նշում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրելու սեփական ապագան, մասնավորապես` իր ինքնորոշումը, որն առանցքային տարր է հակամարտության կարգավորման ցանկացած բանակցային գործընթացի համար: Ի վերջո, այսօր ընդունված փաստաթուղթը շեշտում է Լեռնային Ղարաբաղի մասնակցության կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի` հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցություններին:

 

Այս կապակցությամբ, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության աջակցությամբ, ԼՂ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մեկնել է Բասկերի Երկիր, որտեղ կատարել է պաշտոնական այցեր, հանդիպել Բասկերի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների, օրենսդիր մարմնի ղեկավար` տիկին Բակարտխո Տեջերիա Օտերմինի, գերատեսչական և գլխավոր տեղական իշխանությունների, նաև տարածաշրջանով հետաքրքրվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 

«Ուրախ եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավար կառավարության ճանաչման համար և ողջունում եմ ԵՄ օրենսդրությանը համապատասխանելուն միտված ջանքերը: ԼՂ հանրությունը պետք է հպարտ լինի, որ եվրոպական տարածքում ժողովրդավարության հանձնառությունը, որպես անքակտելի մաս, ճանաչվել է ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև ԵՄ-ում», - նշել է ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան: