Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ-ում քառյակը կրկին նիստ էր հրավիրել: Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ամփոփելով նիստի արդյունքները, նշեց, որ օրակարգում կար երեք հարց: Շարունակվեցին նախնական քննարկումները` 12 կետերի հետ կապված, կա ընդհանուր գնահատական:
Քառյակը աշնանը Ազատության հրապարակում կհրավիրի քաղաքացիների համապետական հանրահավաք, սակայն մինչ այդ` սեպտեմբերի 17-ին« կլինի քառյակի աշխատանքային նիստը, որտեղ կհայտարարվի հանրահավաքի օրը: «Որոշվեց, որ համապետական հանրահավաքին պետք է նախորդեն մարզային այցելություններ: Թե ի՞նչ գրաֆիկով, դրա մասին սեպտեմբերի 17-ի նիստից հետո կհրապարակվի»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Հարցին` արդյո՞ք Դաշնակցությունը մասնակցելու է այդ հանրահավաքին, որովհետև կա կարծիք, որ եթե հանրահավաքի ժամանակ հնչեցվեն սահմանադրական փոփոխություններին դեմ հայտարարություններ ,ՀՅԴ-ն չի մասնակցի, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Դաշնակցության հետ կապված` հարց չկա: Ես նման որոշումների մասին տեղյակ չեմ, պարզապես կա քննարկումների անհրաժեշտություն, տեխնիկական հարցեր, այդ հարցերը կհստակեցվեն սեպտեմբերի 17-ին»: