Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-09-09 09:59
Քաղաքական

Սուրիկ Խաչատրյանը արդեն թիմ է հավաքում հին ու նոր դեմքերից

Սուրիկ Խաչատրյանը արդեն թիմ է հավաքում հին ու նոր դեմքերից

«Հրապարակի»` Գորիսի աղբյուրների հավաստմամբ՝ Սուրիկ Խաչատրյանը արդեն թիմ է հավաքում՝ հին ու նոր դեմքերից: Մասնավորապես, փոխմարզպետի պաշտոն է խոստացել մի պատմաբանի:

 

«Գորիսի «Սյունիք» ինստիտուտի շրջանավարտ Լիսկան հայտնի է պատմախոհական թեմայով զրույցների նկատմամբ սիրով, ավելին՝ նա իրեն համարում է Օրբելիների ժառանգորդը: Եվ չի բացառվում, որ շուտով դոկտորական թեզ պաշտպանի: Սուրիկ Խաչատրյանը պաշտոններ է խոստացել ոչ միայն իր հին յուրայիններին, այլև դիվանագիտորեն որոշել է սիրաշահել նաև իրենից ոչ այնքան գոհ սյունեցիներին: Ասում են՝ նա ցուցակ է կազմել, թե ով ինչի կարիք ունի, ում ինչով կարող է գրավել իր կողմը: Մի խոսքով, Լիսկայենց տանն արդեն մարզպետական անցուդարձ է»,– գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։