|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, թե կգրավի Կիևը երկու շաբաթում, եթե ցանկանա, կտրված են եղել համատեքստից: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Բանն այն է, որ իտալական La Repubblica թերթը գրել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ հեռախոսազրույցում Պուտինը նման հայտարարություն է արել: Ուշակովը, սակայն, պնդում է, որ դրանք կտրված են համատեքստից և լիովին այլ նշանակություն են ունեցել:
«Դա լուրջ քաղաքական գործչին վայել քայլ չէ»,- ասել է Ուշակովը Բարոզուի մասին: