ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, դիմելով արևմտյան երկրների ղեկավարությանը, հերթական անգամ ասել է, որ Ուկրաինայի ճգնաժամը ռազմական լուծում չունի. հայտնում է РИА Новости-ն:
«Կարևոր է, որ նրանք գիտակցեն, որ տվյալ իրավիճակում ռազմական լուծում չկա: Քաղաքական լուծման համար քաղաքական երկխոսություն է հարկավոր, դա ավելի ռացիոնալ ճանապարհ է»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ մտահոգված է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով և կցանկանար խուսափել ճգնաժամի հետագա վատթարացումից:
«Իրավիճակն ունի տարածաշրջանային և անգամ` համաշխարհային հետևանքներ: Այդ պատճառով ես դիմում եմ ուկրաինական և ռուսական իշխանություններին՝ առաջարկելով միասին նստել և այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով»,- ասել է նա: