Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի մետաղագործական արդյունաբերության մեջ այս տարի աճ է գրանցվել պղնձի, մոլիբդենի խտանյութերի, պողպատե ձուլվածքների եւ ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներում: Իսկ ալյումինե գլանվածքի, կոնվերտորային պղնձի, ֆերոմոլիբդենի ու ցինկի խտանյութի արտադրության ծավալները նվազել են:
Այսպիսով, ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 16 հազար 716 տոննա ալյումինե փայլաթիթեղ' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15 հազար 689 տոննայի փոխարեն' գրանցելով 6.5 տոկոս աճ:
Նախորդ տարվա առաջին 7 ամիսներին արտադրված 103 հազար 940 տոննա պղնձի խտանյութի փոխարեն այս տարվա առաջին 7 ամիսներին արտադրվել է 111 հազար 237 տոննա, 6819 տոննա պղնձի խտանյութ' գրանցելով 7 տոկոս աճ:
1 տոկոսով աճել են մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալները' նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսներին արտադրված 6750 տոննայի փոխարեն այս տարի հասնելով 6819 տոննայի:
21.5 տոկոս աճ էլ գրանցվել է պողպատի ձուլվածքների արտադրության ծաալներում' նախորդ տարվա հունվար-հուլիսի 8270 տոննայի փոխարեն պողպատի ձուլվածքների արտադրության ծավալներն այս տարվա հունվար-հուլիսին հասնելով 10 հազար 52 տոննայի:
3.6 տոկոսով նվազել է ֆերոմոլիբդենի արտադրության ծավալը' նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 3918 տոննայի փոխարեն այս տարի արտադրվելով 3778 տոննա, 25.7 տոկոսով' ցինկի խտնյութի արտադրության ծավալները' անցյալ տարվա 10 հազար 249 տոննայի փոխարեն այս տարի արտադրվելով 7618 տոննա ցինկի խտանյութ, 12.3 տոկոսով' կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները' նախորդ տարվա 6551 տոննայի փոխարեն այս տարի գրանցելով 5747 տոննա ցուցանիշ եւ 31.8 տոկոսո նվազում էլ արձանագրվել է ալյումինե գլանվածքների արտադրոթյան ոլորտում' 2014 թվականի հունվար-հուլիսին արտադրվել է ընդամենը 6 տոննա նման արտադրանք' անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 8.8 տոննայի փոխարեն:
Քիմիական արդյունաբերության վիճակն էլ նախանձելիներից չէ: Այս ոլորտում միայն պլաստմասսայե արտադրատեսակների ծավալներն են աճ գրանցել հունվար-հուլիսին' 15,8 տոկոս' նախորդ տարվա 8179 տոննա նման ապրանքների փոխարեն այս տարի կազմելով 9470,6 տոննա, ու այս տարի, ի տարբերություն անցյալ տարվա, երբ ընդհանրապես չի արտադրվել, կաուստիկ սոդայի արտադրությունն է, այսպես ասած, աճ գրանցել' տալով 51,8 տոննա կաուստիկ սոդայի արտադրանք:
Հակառակ պատկերն է սինթետիկ կորունդի արտադրության առումով' ի տարբերություն անցյալ տարվա 4320 կիլոգրամ սինթետիկ կորունդի արտադրության, այս տարվա առաջին 7 ամիսներին նման արտադրանք չենք ունեցել:
3,7 տոկոս անկում է արձանագրվել լաքաներկանյութերի արտադրության ծավալներում' նախորդ տարվա 5448,4 տոննա արտադրանքի փոխարեն այս տարի տալով 5247,4 տոննա արտադրանք եւ 26 տոկոս անկում լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրության ծավալներում: Այստեղ էլ անցյալ տարվա 1255,8 տոննայի փոխարեն, այս տարվա առաջին 7 ամիսներին արտադրվել է 929,4 տոննա արտադրանք: