|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Պատրաստ է «Անահիտ» մուլտֆիլմի պաշտոնական թրեյլերը: Երկար սպասված մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2014-ի դեկտեմբերի կեսերին:
Մուլտֆիլմի նկարահանման աշխատանքները «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշըն» ստուդիան սկսել էր 2010-ին: Ներկայումս հետարտադրական աշխատանքներն են կատարվում:
«Անահիտ» մուլտֆիլմի կոմպոզիտորն Արմեն Մարտիրոսյանն է, իսկ հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Վարդան Զադոյանը, Խորեն Լևոնյանը: Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը: