կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-06 11:40
Հասարակություն

Ես հպարտ եմ ՀՀ Զինված ուժերով. Սեյրան Օհանյան

Ես հպարտ եմ ՀՀ Զինված ուժերով.  Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այդ հանդիպումն անցնում է հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի համար լարված իրավիճակում, որովհետև  Ադրբեջանի  զինված ուժերը շարունակում են հայկական դիրքեր ներթափանցելու փորձերը:


Սակայն, նախարարի խոսքով, այսօր ՀՀ  Զինված ուժերը համալրված են հաղթանակած բանակի հրամանատարներով, ովքեր իրենց փորձն են փոխանցում նոր սերնդին: Նրա խոսքով, վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ ստորաբաժանումները կանխել են հակառակորդի 20-ից ավել դիվերսիաներ. «Անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով` չենք կարող բացահայտել այն բոլոր գործողությունները, որոնք կիրառվում են սահմանին»,- ասաց նախարարը:


Ցավակցելով զոհված զինծառայողների հարազատներին, նախարարը նշեց, որ այդ  զինվորներն ու սպաները, ովքեր զոհվեցին հանուն հայրենիքի, Հայաստանի  փառապանծ հերոսներն են,  նրանց ծառայության շնորհիվ է, որ հայկական կողմը ոչ մի քայլ նահանջ չունեցավ դիրքերից:


«Յուրաքանչյուր զինծառայող բանակի ղեկավարության որդին է, մեր կրտսեր եղբայրը: Այսօր ես հպարտ եմ ՀՀ Զինված ուժերով, հպարտ եմ, որ այդ պատասխանատվությունն իմ վրա է դրված, այդ զգացումն ինձ տվել են այն բոլոր շարքայիններն ու սպաները, ովքեր գիտակցում են իրենց առջև դրված խնդիրը: Եվ ոչ մի շքանշան, ոչ մի պատվավոր նշան չի կարող փոխարինել նրան, որը մեզ փոխանցում է մեր թիկունքին կանգնած մեր ժողովուրդը»,- ասաց նախարարը:


Սեյրան Օհանյանի խոսքով, Ադրբեջանի ղեկավարությունը չի գնահատում զինվորի արժեքը, և երկու կողմերի թափված արյունն ընկած է Ադրբեջանի ռազմական ղեկավարության խղճի վրա