|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացմանն ուղղված 9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
«9-րդ միջոցառման դիմումը ձևը պարզեցվել է։
Այլևս կարիք չկա մուտքագրել դիմողի ամուսնու և երեխաների տվյալները (ՀԾՀ, ծննդյան վկայականի համար․․․), դրանք կմուտքագրվեն ինքնաշխատ եղանակով։
Եթե նախկինում մուտքագրման խնդիր եք ունեցել, կարող այժմ նորից փորձել։
Արդեն վճարվել է 72.000 երեխայի աջակցության գումար, դեռևս մշակման փուլում է ավելի քանի 100.000 դիմում, որոնց գումարները կփոխանցվեն շաբաթվա ընթացքում»,- գրել է նա։