կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-31 22:30
Հասարակություն

Հանրապետության հրապարակում մեկնարկեց Հ.Մ.Ը.Մ 10-րդ հոբելյանական բանակումը

Հանրապետության հրապարակում մեկնարկեց Հ.Մ.Ը.Մ 10-րդ հոբելյանական բանակումը

Այսօր Հանրապետության հրապարակում տրվել է Համա-Հ.Մ.Ը.Մ-ական 10-րդ հոբելյանական բանակումի հանդիսավոր մեկնարկը:Հայաստանում էին Սփյուռքի 17 երկրներից հայ սկաուտական խմբերը, ընդհանուր թվով մոտ 700 երիտասարդներ:


 ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ընթերցեց նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես ասված էր. «Սիրելի բարեկամներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 10-րդ հոբելյանական բանակումի կապակցությամբ: ողջունում եմ աշխարհի 17 պետություններից Հայաստան ժամանած ավելի քան 700 մասնակիցներին: ուրախալի է, որ շուրջ մեկ դարյա պատմության ընթացքում արդեն վեցերորդ անգամ Հ.Մ.Ը.Մ բանակումն անցկացվում է հայրենիքում: Վստահ եմ, որ այս հագեցած օրերին ձեռք կբերեք նոր ընկերներ, կծանոթանաք հայրենիքի պատմա-մշակութային ժառանգությանը ու առավել կսիրեք պետականությունը վերականգնած ազատ ու անկախ Հայաստանը»:


Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով հայ սկաուտական խմբերին իրենց առաքելության համար, այն բանի համար, որ  մարզում են ոչ  միայն մարմինը, այլև ոգին ու միտքը՝ սերտացնելով հարենիք-սփյուռք կապերը:


Բանակումի մասնակիցներին իր ողջույնի խոսքն էր բերել Կանադայի մշակությանի հարցերի նախարար, աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար Ջեյսն Քերին: Բանակումի հանդիսավոր մեկնարկին ներկա էր նաև ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:


«ՀՅԴ Գերագույն Մարմնի անունից ողջունում  եմ աշխարհի 17 երկրները ներկայացնող հայ երիտասարդներին հայրենիքում: Հ.Մ.Ը.Մ-ն իր տասներորդ բանակումն է անցկացնում իր անկախությունը վերագտած հայրենիքում : Շնորհավորում եմ ձեզ:Հայրենիքը հզոր է հզոր Սփյուռքով , Սփյուռքը հզոր է կայացող, զարգացող պետությամբ: Համոզված եմ, որ հայրենիքում անցկացրած տասը օրերը պետք է լինեն հայրենաճանաչության, հայրենիքով լիցքավորվելու անմոռանալի օրեր: Մաղթում եմ, որ ձեր բանակումը արդյունավետ լինի»- ասաց Լիլիթ Գալստյանը: