|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ դերասանուհի Ժյուլի Գայեն կամուսնանան օգոստոսի 12-ին՝ Օլանդի 60-ամյակի օրը. գրում է РСН՝ վկայակոչելով արեւմտյան ԶԼՄ-ներ: Նախագահը հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել իր անձնական կյանքը եւ 42-ամյա դերասանուհու հետ ամուսնության մասին լուրը:
Հունվարին Գայեն դատական հայց էր ներկայացրել Closer ֆրանսիական տաբլոիդի դեմ, որը պատմել էր նրա եւ Օլանդի կապի մասին: Նա ամսագրից 50 հազար եվրո էր պահանջել իր մասնավոր կյանքի գաղտնիքները բացահայտելու համար, եւս 4 հազար՝ դատական ծախսերի: Օլանդը նույնպես պատրաստվում էր նույն քայլին դիմել, սակայն հետո փոխեց որոշումը, եւ ամենեւին չէր թաքցնում, որ սիրային կապ ունի դերասանուհու հետ եւ, փաստորեն, դավաճանում է իր քաղաքացիական կնոջը՝ Վալերի Տրիերվեյլերին: