Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 13-ին Բրազիլիայում ավարտվեց Աշխարհի 2014թ. առաջնությունը: Աշխարհի չեմպիոն 4-րդ անգամ հռչակվեց Գերմանիայի հավաքականը: Գերմանացիների կազմում հանդես էր գալիս 20-ամյա կենտրոնական պաշտպան Մաթիաս Գինտերը, ով «Շիրակ»-ի երիտասարդ պաշտպան Դավիթ Մարիկյանի նախկին թիմակիցն է և ընկերը: Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում Դավիթը պատմեց, թե ինչպես են նրանք սկսել մարզվել միմյանց հետ:
«Մենք հինգ տարեկանից սկսել ենք միասին մարզվել SV March ակումբում: Այդ ժամանակ հայրս էր մեր մարզիչը: Մեր թիմը շատ ուժեղ էր: Եվ մենք անընդհատ նվաճում էինք մարզում բոլոր հնարավոր տիտղոսները: Մինչև 11 տարեկանը խաղացել ենք այդ թիմում: Երկուսս էլ այդ ժամանակ խաղում էինք հարձակվողի դիրքում: Այնուհետև տեղափոխվեցինք SC Freiburg: Այնտեղ Մաթիասը սկսեց խաղալ որպես կենտրոնական պաշտպան, իսկ ես սկզբում խաղում էի կիսապաշտպանությունում, այնուհետև սկսեցի խաղալ աջ պաշտպանի դիրքում: Մաթիասը SC Freiburg-ում խաղաց 9 տարի, իսկ ես երկու տարի առաջ տեղափոխվեցի «Շիրակ»:
Մարիկյանը նշեց նաև, որ շատ հպարտ է իր ընկերոջ հաջողություններով. «Ես ուշադիր հետևում էի Գերմանիայի հավաքականի ելույթներին: Շատ ուրախ եմ, որ նրանք դարձան Աշխարհի չեմպիոն: Հպարտ եմ, որ իմ ընկերը հռչակվեց Աշխարհի չեմպիոն: Այսօր էլ տեղեկացա, որ նա պայմանգիր է ստորագրել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ: Դա նաև կրկնակի ուրախալի փաստ է, քանի որ Մաթիասը այսուհետ հանդես կգա Հենրիխ Մխիթարյանի հետ: Համոզված եմ, որ նա շատ բարձունքների կհասնի: Մաղթում եմ Մաթիասին հաջողություն իր կարիերայում»: