Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները, պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ինչպե՞ս են վերաբերվում քաղաքացիական անհնազանդության տարբեր միջոցներին, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Մեկ հոգու ըմբոստությունը կարող է դիտվել հակաօրինական, բայց ամբողջ հասարակության ցանկացած ըմբոստություն օրինական է»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց. «Ըմբոստության ցանկացած ձև համարում եմ նորմալ: Եթե քաղաքացին ստիպված է ըմբոստանալ, եթե նա ցանկություն չունի ըմբոստանալու, բայց նրան դրդում են, ուրեմն արդարացված է ցանկացած քայլ: Ավելին` ես կառաջարկեի, որ ցանկացած ըմբոստություն արվի միասնական ձևով»:
Նա կոչ արեց բոլոր քաղաքացիներին ոտքի կանգնել, որովհետև այլևս «խելոք ելույթները» որևէ արդյունք չեն տալիս: «Ուզո՞ւմ եք արտագաղթը կանգ առնի, ուզո՞ւմ եք, որ մարդն ապրի իր իրավունքի դաշտում, ուրեմն ոտքի ելեք, կանգնեք, պայքարեք, խոսեք ու առաջարկեք, ձեր շրջապատին ոգևորեք, ուրիշ ձև չկա»,- ասաց Արամ Մանուկյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ քառյակը կողմ է, եթե քաղաքացին որոշի իր բողոքի ձայնը ըմբոստությամբ արտահայտել, որովհետև, նրա խոսքով, երբ հակաօրինական դաշտում գործող իշխանությունը պահանջում է քաղաքացուց գործել օրինական դաշտում, դա մի քիչ անհասկանալի է:
«Ինչ հայտարարություն էլ անի քառյակը, դա ոչինչ է, եթե չլինի համաժողովրդական մոտեցումը: Հասել ենք մի սահմանագծի, երբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեր կանգնի իր իրավունքներին, և աշնանը բոլորը կունենան այդ հնարավորությունը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: