|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ուկրաինական ընդդիմության` 7 տարվա ազատազրկման դատապարտված առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ սկսում է քաղաքացիական անհնազանդության անձնական ակցիա: Այդ կապակցությամբ նա բաց նամակ է հղել, որն այսօր ճեպազրույցում ընթերցել է Տիմոշենկոյի փաստաբան, խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Վլասենկոն. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նամակում Ուկրաինայի նախկին վարչապետը հայտարարում է, որ հրաժարվում է շփվել դատախազների եւ քննիչների հետ, ցուցմունքներ տալ, նաեւ ինքնակամ դատարան չի ներկայանալու, որն անվանել է «ինկվիզիտորական»: «Ես դիմադրելու եմ, որքան ուժերս ներեն»,- ընդգծել է Տիմոշենկոն` հավելելով, որ այլեւ թույլ չի տա, որ խուզարկեն իրեն ու իր իրերը, նաեւ այլեւս չի վերադառնա հիվանդասենյակ, քանի դեռ այնտեղ տեղադրված են տեսախցիկներ:
Վլասենկոյի խոսքերով` ներկայումս Տիմոշենկոն փաստաբանների հետ հանդիպման սենյակում է, որտեղ բժշկական թախտ կա: