Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 27-ին «Ռոյալ Թուլիփ» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի արտահերթ համաժողովը: Օրակարգում մեկ հարց էր՝ ֆեդերացիայի նախագահի ընտրություններ` գործող նախագահ Վարդան Ոսկանյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ:
Ֆեդերացիայի` քվեարկության ձայն ունեցող 57 անդամից ներկա էր 42-ը: Ըստ ֆեդերացիայի կանոնադրության` քվորումն ապահովված է համարվում անդամների 2/3-ի ներկայության դեպքում:
Ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար հայտ էր ներակայացրել միայն մեկ թեկնածու՝ Վարդան Ոսկանյանը: Նա ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որին համաժողովը հավանություն տվեց ձայների մեծամասնությամբ:
Այնուհետև հայտարարվեց քվեարկություն: Ներկաների ձայների բացարձակ մեծամասնությամբ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Վ.Ոսկանյանը: Ոսկանյանը հավաստիացրեց, որ այսուհետև նույնպես աշխատելու են բաց, թափանցիկ, մարզիչների հետ սերտ համագործակությամբ: Առաջնային նպատակներն են լինելու ձյուդոյի առավել մասսայականացումը, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում բարձր հորիզոնականների նվաճումը և 2016թ. օլիմպիական խաղերին արդյունավետ մասնակցությունը:
Վերընտրվելուց հետո նախագահ Վարդան Ոսկանյանը փոփոխություն կատարեց վարչության կազմում, և ցանկը ներկայացվեց համաժողովի քվեարկությանը: Վարչության կազմը ընտրվեց ձայների մեծամասնությամբ: Համաձայն ՀՁՖ կանոնադրության` փոխնախագաահների և գլխավոր քարտուղարի ընտրությունները վերապահված են վարչությանը: Նախագահ Վարդան Ոսկանյանը ներկայացրեց փոխնախագահ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանին, փոխնախագահներ Թաթուլ Հովհաննիսյանին և Ռոբերտ Գրիգորյանին: Վարչությունը նրանց ընտրեց միաձայն: Ֆեդերացիայի գլխավոր մենեջեր ընտրվեց Արտուշ Կասեմյանը, իսկ վերահսկողական հանձնաժողովի նախագահ` Գագիկ Բոլշիկյանը:
Վարդան Ոսկանյանի առաջարկությամբ ստեղծվեց 5 հոգուց բաղկացած հանձնաժողով, որը կուսումնասիրի կանոնադրական փոփոխությունները և մինչև տարեվերջ կներկայացնի համաժողովին փոփոխությունները` հաստատելու համար: