Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Yerkir.am-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին` արդյո՞ք իր միջնորդությամբ մարզի շինարարական տենդերները շահում է հենց իր եղբայրը, պատասխանեց. «Իմ եղբայրը ՀՀ քաղաքացի է և իրավունք ունի շինարարություն կազմակերպելու, ըտեղ որևէ վատ բան չկա: Ինքը ունի շինարարական մեծ կազմակերպություն, և նա իրավունք ունի մասնակցելու, բան սարքելու և շինարարություն անելու»:
Մեր հարցին` չկա՞ այդտեղ մարզպետի պաշտոնեական դիրքի չարաշահման երևույթ, Սարգիս Սահակյանը պատասխանեց. «Պաշտոնեական դիրքի օգտագործում եթե լինի, կան համապատասխան ղեկավարներ, որոնք իրենց որոշումը կասեն, եթե եղել է խախտում` կասեն, եթե չի եղել խախտում, դա մեկ-երկուսի մտածելակերպով չի որոշվում»:
Հիշեցնենք,որ Hetq.am-ը գրել էր, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը պետբյուջեի միջոցներով շարունակում է հարստացնել իր եղբորը՝ «Ես և Նա» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Նաիրի Սահակյանին: Հունիսի 12-ին Արագածոտնի մարզպետարանի կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման` միանգամից երկու պայմանագիր է կնքվել մարզպետի եղբոր ընկերության հետ, որպեսզի վերջինս մինչեւ նոյեմբերի 30-ը վերանորոգի Վ. Բազմաբերդ համայնքի դպրոցը, իսկ մինչեւ դեկտեմբերի 10-ը վերանորոգի և ամրացնի Եղնիկ համայնքի դպրոցը: Երկու դեպքում էլ պայմանագրերը կնքվել են բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու: