|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Արայիկ Խանդոյանի եղբոր կինը՝ Սոնա Թամարյանը, դաշնակցական չէ, իսկ ընտրական հանձնաժողովի ՀՅԴ անդամ նշանակելու որոշումը կայացնում է ՀՅԴ մարզային կոմիտեն. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Գագիկ Գյոզալյանը՝ ի պատասխան Սոնա Թամարյանի այսօրվա հայտարարության:
Նշենք, որ Թամարյանը հայտարարություն է տարածել, թե իբր Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում, ուր իր թեկնածությունն է առաջադրել նաև Արայիկ Խանդոյանը, ՀՅԴ մարզային և տարածքային կառույցները հրաժարվում են Ծաղկահովիտի ընտրատեղամասում իրեն նշանակել որպես ընտրական հանձնաժողովի անդամ:
«Ծաղկահովիտում հանձնաժողովի անդամ ենք նշանակել դաշնակցական անդամի, ամբողջ խնդիրը դա է` ընդամենը»,- հայտնեց Գյոզալյանը՝ իր զարմանքը հայտնելով Սոնա Թամարյանի տարածած հայտարարության եւ այնտեղ տեղ գտած գնահատականների կապակցությամբ: